Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Հիսուս Քրիստոսի նման սեր քարոզողի» կառավարությունը Երևան է հրավիրել «ի վերուստ ծնված քրիստոնյային»

«Հիսուս Քրիստոսի նման սեր քարոզողի» կառավարությունը Երևան է հրավիրել «ի վերուստ ծնված քրիստոնյային»
29.07.2023 | 21:24

Սեպտեմբերը թեժ է լինելու: Ըստ պաշտոնական Երևանի և Բաքվի, Արցախի հիմնահարցը շուտով հանգուցալուծվելու է: Եվ այս պայմաններում, հենց սեպտեմբերին օրվա իշխանությունները որոշել են շուրջ 23 մլն դոլարով Հայաստան հրավիրել ռեփեր Սնուփ Դոգին: Ինչու՞ հենց նրան:

Սնուփ Դոգը շոու բիզնեսի ամենասկանդալային կերպարն է: Դեռ դպրոցական հասակում վերջինս ներգրավվել էր հանցավոր միավորման մեջ և առաջին անգամ բերդում հայտնվեց կոկաին պահելու և իրացնելու համար: Այնուհետև, ողջ կարիերայի ընթացքում Սնուփ Դոգը պարբերաբար հայտնվում էր կալանավայրում (կոկաին, սպանություն, խուլիգանություն, դեբոշ):

Նշեմ միայն երկու շատ ուշագրավ փաստ Դոգի կյանքից:

ՈՒրեմն, Սնուփ Դոգը ակտիվ համագործակցում է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչում ունեցող Այգուն Քյազիմովայի հետ, որն իր հերթին սերտ կապերի մեջ է Ալիևների հետ, և նույնքան սերտ համագործակցում է Բաքվում գործող... «Ջաբարլիի անվան Իրեվանի դրամատիկական թատրոնի» հետ:

2018 թ. Սնուփ Դոգը հայտարարեց, որ ինքն «ի վերուստ ծնված քրիստոնյա է»:

Կոկաին, սպանություն, խուլիգանություն, Ադրբեջան, Ալիև, Իրեվան, ի վերուստ ծնված բառերը ոչինչ չե՞ն հիշեցնում:

Եվ, ահա սեպտեմբերին «Հիսուս Քրիստոսի նման սեր քարոզողի» կառավարությունը Երևան է հրավիրել «ի վերուստ ծնված քրիստոնյային», որպեսզի Արցախի հիմնահարցը լուծվի ռեփի հնչյունների ներքո և ուղեկցվի սկանդալներով:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ



Դիտվել է՝ 4022

Մեկնաբանություններ